00:57  ,  15 օգոստոսի, 2022

«Ռոման» ու «Լացիոն» մեկնարկեցին հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում հռոմեական «Լացիոն» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։ Դաշտի տերերի հաղթական գոլը խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

«Ռոման» հյուրընկալվեց «Սալերնտինային» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեի գոլը։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Լացիո» - «Բոլոնիա»՝ 2:1 (տեսանյութ)

Լորենցո Դե Սիլվեստրի, 68, ինքնագոլ, Չիրո Իմոբիլե, 79 - Մարկո Առնաուտովիչ, 38, 11մ

Հեռացումներ՝ Լուիշ Մանուել Մաքսիմիանու («Լացիո»), 6, Ադամա Սումաորո («Բոլոնիա»), 45+4, երկրորդ դեղին քարտ

«Սալերնիտանա» - «Ռոմա»՝ 0:1 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով