21:32  ,  14 օգոստոսի, 2022

«Բավարիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Վոլֆսբուրգին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան եւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի Դորտմունդի «Բորուսիան», որը երկրորդն է։ «Վոլֆսբուրգը» 1 միավորով 14-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 33, Թոմաս Մյուլեր, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում