16:16  ,  14 օգոստոսի, 2022

Գաբրիել Ժեզուս․ Ես երջանիկ չէի «Մանչեսթեր Սիթիում»

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու եւ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին միանալու պատճառների մասին։

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Արսենալը» 4:2 հաշվով հաղթել էր «Լեսթեր Սիթիին», Ժեզուսը դարձել էր երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։

«Ես շատ ուրախ եմ, որ արդյունավետ եմ «Արսենալում»։ Աշխատում եմ ամեն օր, որ շատ գոլեր խփեմ։ Ես երջանիկ չէի «Մանչեսթեր Սիթիում» եւ տեղափոխվել եմ «Արսենալ», քանի որ ցանկանում էի ունենալ մշտական խաղաժամանակ։ «Մանչեսթեր Սիթիում» դա հասկանում էին»,- Ժեզուսի խոսքը մեջբերում է Անգլիայի Պրեմիեր լիգայի կայքը։

Ժեզուսը Արտետայի հետ համատեղ աշխատանքի փորձ ուներ մանչեսթերյան թիմից։ Արտետան կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում