15:24  ,  14 օգոստոսի, 2022

Անչելոտին նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է 2022թ․ աշխարհի առաջնության ֆավորիտներին։

«Հիմա ուժեղագույն հավաքականներն են Բրազիլիան ու Ֆրանսիան։ Այդ թիմերն էլ կլինեն հիմնական ֆավորիտները։

Հետո Արգենտինան է, որի կազմում Մեսին դարձյալ տարբերություն կապահովի։ Բացի այդ թիմում սկսվել է կազմի թարմացման գործընթաց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Il Messaggero-ն։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում