13:09  ,  14 օգոստոսի, 2022

Ինձագի․ Գոհ եմ ֆուտբոլիստներից, բայց պետք է վերլուծել` ինչու 95-րդ կորզեցինք հաղթանակը

Իտալայի փոխչեմպիոն «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Լեչեի» նկատմամբ  Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում։ Հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին խփել էր հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

«Ամբողջ սրտով ցանկանում էինք հաղթել։ Թիմը հավատում էր մինչեւ վերջին րոպեն, որ կարող է հաղթել, եւ դա ամենադրական պահն է այսօր։ Տղաներից գոհ եմ, բայց պետք է վերլուծել, թե ինչու 95-րդ րոպեին կորզեցինք հաղթանակ։

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ լավ խաղացին։ Հանդիպումն ավարտեցինք չորս հարձակվողներով։

Ակնհայտ է, որ «Ինտերի» նման թիմը ավելի շուտ պետք է վճռի հանդիպման հաղթական արդյունքը»,- Ինձագիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English