12:13  ,  14 օգոստոսի, 2022

Հուբերտ Հուրկաչը երկրորդ անգամ դուրս է եկել «Մասթերսի» եզրափակիչ

Աշխարհի 10-րդ ռակետ Հուբերտ Հուրկաչը կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Մասթերսի» եզրափակիչ։ Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում լեհ թենիսիստը 5:7, 6:3, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Եզրափակիչում Հուբերտ Հուրկաչի մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը կիսաեզրափակիչում 7:5, 6:7 (7:9), 6:2 հաշվով առավելության է հասել բրիտանացի Դենիել Էվանսի նկատմամբ։

Մոնրեալի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում