14:26  ,  14 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Ադրիեն Ռաբյոյի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուսի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ, հաղորդում է GIFN-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Ադրիեն Ռաբյոյի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն ֆունտ ստերլինգ, հետագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։

Անցած մրցաշրջանում Ռաբյոն իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 45 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում