11:23  ,  14 օգոստոսի, 2022

«Չելսի» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում տեղի կունենա լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։

Բուքմեյքերները կանխատեսում են «Չելսիի» հաղթանակը։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2.20 է։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.30, ոչ ոքի արդյունքինը՝ 3.50 գործակցով։

«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Անգլիայի անցած առաջնության երկրորդ շրջանում։ «Չելսին» սեփական խաղադաշտում հաղթել էր 2:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում