01:08  ,  14 օգոստոսի, 2022

Մեկնարկը հաջող չստացվեց «Բարսելոնայի» համար (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ռայո Վալիեկանոյին»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

Ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց կատալոնական ակումբի իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո»՝ 0:0 

 Հեռացում՝ Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս