23:02  ,  13 օգոստոսի, 2022

«Վիլյառեալի» վստահ մեկնարկը՝ 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Վիլյառեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալյադոլիդի» հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենան։ Աչքի ընկավ նաեւ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Վալյադոլիդ» - «Վիլյառեալ»՝ 0:3 (տեսանյութ)

Նիկոլաս Ջեքսոն, 49, Ալեքս Բաենա, 81, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում