22:31  ,  13 օգոստոսի, 2022

Չեմպիոն «Միլանը» մեկնարկեց հաղթանակով (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը եւ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Միլան» - «Ուդինեզե»՝ 4:2 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 11, 11մ, Անտե Ռեբիչ, 15, 68, Բրաիմ Դիաս, 46 - Ռոդրիգո Բեկաո, 2, Ադամ Մասինա, 45+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում