22:24  ,  13 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ պարտությունը՝ 0:4 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը խայտառակ պարտություն կրեց 0:4 հաշվով՝ գոլերը բաց թողնելով առաջին խաղակեսում, 25 րոպեի ընթացքում։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջոշ դա Սիլվան, դանիացի կիսապաշտպան Մատիաս Իենսենը, անգլիացի պաշտպան Բեն Մին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Բրայան Մբեմոն։

37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էր «Բրայթոնին» եւ վերջին տեղում է։ Հաջորդ տուրում մանչեսթերյան թիմը «Օլդ Տրաֆորդում» օգոստոսի 22-ին կընդունի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ «Բրենթֆորդը» 4 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0 (տեսանյութ)

Ջոշ դա Սիլվա, 10, Մատիաս Իենսեն, 18, Բեն Մի, 30, Բրայան Մբեմո, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով