20:12  ,  13 օգոստոսի, 2022

«Փյունիկը» հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

60-րդ րոպեին աչքի ընկավ Արտակ Դաշյանը։

«Փյունիկը» 2 խաղից հետո ունի 3 միավոր եւ 5-րդն է։ «Շիրակը» 3 խաղում է վաստակել 3 միավոր եւ 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս