19:57  ,  13 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորնմութին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Մանչեսթեր Սիթիի» օգտին։

«Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ հաղթանակ տարավ 4:2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխված բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Գոլ խփեցին նաեւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանին Ջական եւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» 6-ական միավորով առաջատարներն են։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 4:2 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 23, 35, Գրանիտ Ջակա, 55, Գաբրիել Մարտինելի, 75 - Ուիլյամ Սալիբա, 53, ինքնագոլ, Ջեյմս Մեդիսոն, 74

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 4:0 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 19, Կեւին Դե Բրույնե, 31, Ֆիլ Ֆոդեն, 37, Հեֆերսոն Լերմա, 79, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով