17:29  ,  13 օգոստոսի, 2022

«Աստոն Վիլան» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Էվերտոնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի անգլիացի հարձակվող Դենի Ինգսը։ 86-րդ րոպեին անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան։ Արդեն 2 րոպե անց սեփական դարպասը գրավեց «Աստոն Վիլայի» ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինը։

Առաջին տուրում «Աստոն Վիլան» 0:2 հաշվով պարտվել էր «Բորնմուտին», «Էվերտոնը»՝ 0:1 հաշվով «Չելսիին»։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աստոն Վիլա» - «Էվերտոն»՝ 2:1 (տեսանյութ)

Դենի Ինգս, 31, Էմիլիանո Բուենդիա, 86 - Լյուկա Դին, 88, ինքնագոլ

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 18:00

«Բրայթոն» - «Նյուքասլ»՝ 18:00

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 18:00

«Սաութհեմփթոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 18:00

«Վուլվերհեմփթոն» - «Ֆուլհեմ»՝ 18:00

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում