16:12  ,  13 օգոստոսի, 2022

«Բարսելոնան» մտադիր է հաջորդ շաբաթ եւս 2 խաղացողի ձեռք բերել

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մտադիր է հաջորդ շաբաթ ձեռք բերել եւս երկու խաղացողի, հաղորդում է Sport.es-ը։

Նորեկների մեծ մասի հաջող հայտավորումից հետո կատալոնական ակումբը կավարտի տրանսֆերային արշավը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի եւ Լոնդոնի «Չելսիից» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերներով։

 Նորեկներից դեռ չի հայտավորվել  ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

Մարկոս Ալոնսոյի համար «Բարսելոնան» կվճարի 8 միլիոն եվրո։ Բերնարդու Սիլվայի գործարքի գումարը կկազմի մոտ 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում