Իտալիայի չեմպիոն «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ֆիկայո Տոմորի հետ։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագրով նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։
Անգլիացի ֆուտբոլիստը 2021թ․ հունվարին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Միլան»։
Ֆիկայո Տոմորին 2019 թվականից հրավիրվում է Անգլիայի հավաքական։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում