12:17  ,  13 օգոստոսի, 2022

«Բարսելոնան» նորեկներից չի կարողացել հայտավորել Կունդեին

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ կարողացել է հայտավորել պաշտպան Անդրեաս Կրիստենսենին, կիսապաշտպաններ Ռաֆինյային ու Ֆրանկ Կեսիեին եւ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, հաղորդում է Լա Լիգայի կայքը։

«Բարսելոնան» նորեկներին հայտավորել է եւս մեկ տնտեսական լծակի օգտագործման շնորհիվ։ Կատալոնական ակումբը 100 միլիոն եվրոյով  Orpheus Media ընկերությանն է վաճառել ակումբային Barça Studios ընկերության բաժնետոմսերի 24,5 տոկոսը։

Առայժմ չի հայտավորվել պաշտպան Ժյուլ Կունդեն, որին գրանցելու համար ակումբը պետք է ապահովի եւս 20 միլիոն եվրոյի եկամուտ։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կընդունի «Ռայո Վալիեկանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English