13:22  ,  13 օգոստոսի, 2022

«Չելսին» ու «Տոտենհեմը» կպայքարեն Ադամա Տրաորեի համար

Լոնդոնի «Չելսին» ու «Տոտենհեմը» կպայքարեն «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեի տրանսֆերի համար, հաղորդում է 90min-ը։ Տրաորեն նույնպես ցանկանում է փոխել թիմը։

«Տոտենհեմը» նրան ձեռք բերելու մտադրություն ուներ դեռ անցած ձմռանը, սակայն Տրաորեն կես տարվա վարձակալությամբ տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Վարձակալության պայմանագրի ավարտից հետո «Բարսելոնան» հրաժարվեց մոտ 30 միլիոն եվրոյով գնել Տրաորեի տրանսֆերային իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում