00:57  ,  13 օգոստոսի, 2022

Մեկնարկեց Իսպանիայի առաջնությունը․ «Օսասունան» հաղթեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Առաջին տուրի մեկնարկային խաղում «Օսասունան» Պամպլոնայում ընդունեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլան ու իսպանացի կիսապաշտպան Այմար Օրոսը։ «Սեւիլիայի» գոլը խփեց իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Օսասունա» - «Սեւիլիա»՝ 2:1 (տեսանյութ)

Չիմի Ավիլա, 9, Այմար Օրոս, 74, 11մ - Ռաֆայել Միր, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում