00:27  ,  13 օգոստոսի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո «Բորուսիան» կարողացավ հանդիպման վերջնամասում երեք գոլ խփել եւ հասնել առավելության։

«Բորուսիան» 6 միավորով առաջին տեղում է, «Ֆրայբուրգը» երրորդն է՝ 3 միավոր։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3 (տեսանյութ

Միխայել Գրեգորիչ, 35 -  Ջեյմի Բայնո-Գիտենս, 77, Յուսուֆա Մուկոկ, 84, Մարիուս Վոլֆ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում