23:03  ,  12 օգոստոսի, 2022

Չավի․ Ես ցանկանում եմ կազմում տեսնել Օբամեյանգին եւ Դե Յոնգին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության առաջին տուրի հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը եւ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չեն հեռանա թիմից այս ամռանը։

«Ես ցանկանում եմ կազմում տեսնել Օբամեյանգին եւ Դե Յոնգին։ Ինձ հիացնում են նրանց խաղը։ Երկուսն էլ կարող են տեղ ունենալ հիմնական կազմում։ Մինչեւ օգոստոսի 31-ը տրանսֆերային պատուհանը բաց է։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կընդունի «Ռայո Վալիեկանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում