21:46  ,  12 օգոստոսի, 2022

Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի 10 հավակնորդները

France Football պարբերականը հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի մրցանակի (Լեւ Յաշինի անվան) հավակնորդների տասնյակը։

Ցուցակում են Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Յասին Բոնոն («Սեւիլիա», Մարոկկո), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ), Միկ Մենիանը («Միլան», Ֆրանսիա), Յան Օբլակը («Աթլետիկո», Սլովենիա), Քեւին Տրապը («Այնտրախտ», Գերմանիա), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ», Ֆրանսիա)։

France Football-ն այս մրցանակը սահմանել է 2019-ին։ Առաջին դափնեկիրը եղել է Ալիսոն Բեքերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում