22:24  ,  12 օգոստոսի, 2022

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների տասնյակը

France Football պարբերականը հրապարակել է անցած մրցաշրջանի արդյունքում այս տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21 տարեկան) մրցանակի հավակնորդների տասնյակը։

Եզրափակիչ ցուցակում են Քարիմ Ադեյեմին («Բորուսիա Դորտմունդ»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Գավին («Բարսելոնա»), Ռայան Գրավենբերխը («Բավարիա»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Յոշկո Գվարդիոլը («ՌԲ Լայպցիգ»), Բուկայո Սական («Արսենալ»), Ֆլորիան Վիրցը («Բայեր»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում