21:23  ,  12 օգոստոսի, 2022

Պատանեկան ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը մեկնարկեց հաղթանակով

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը մեկնարկեց հաղթանակով։ 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի մրցակցին՝ հաղթելով առաջին ռաունդում երկու նոկդաունի արդյունքում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։։

Ավելի վաղ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ էր տարել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ՝ 5։0։

Հայաստանը Թուրքիայում ներկայացնում է 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում՝ Արսեն Դարբինյանը, 50 կգ-ում՝ Տիգրան Հովսեփյանը , 52 կգ-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը,  60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը, 63 կգ-ում՝ Գագիկ Խաչատուրյանը, 70 կգ-ում՝ Հրաչ Խաչատրյանը, 75 կգ-ում՝ Հայկ Ղահրամանյանը,  80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:

Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն 38 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը, 40 կգ քաշային Անի Մխիթարյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 44 կգ քաշային Անահիտ Հարությունյանը և 54 կգ քշային Էլեն Պապյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում