Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը մեկնարկեց հաղթանակով։ 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի մրցակցին՝ հաղթելով առաջին ռաունդում երկու նոկդաունի արդյունքում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։։
Ավելի վաղ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ էր տարել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ՝ 5։0։
Հայաստանը Թուրքիայում ներկայացնում է 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում՝ Արսեն Դարբինյանը, 50 կգ-ում՝ Տիգրան Հովսեփյանը , 52 կգ-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը, 63 կգ-ում՝ Գագիկ Խաչատուրյանը, 70 կգ-ում՝ Հրաչ Խաչատրյանը, 75 կգ-ում՝ Հայկ Ղահրամանյանը, 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն 38 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը, 40 կգ քաշային Անի Մխիթարյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 44 կգ քաշային Անահիտ Հարությունյանը և 54 կգ քշային Էլեն Պապյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում