20:07  ,  12 օգոստոսի, 2022

«Ռոման» կվաճառի Շոմուրոդովին, որպեսզի պայմանագիր կնքի Բելոտիի հետ

Իտալական «Ռոման» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի հետ պայմանագիր կնքելու համար ստիպված կլինի վաճառել 27-ամյա ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովին, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Հռոմեական ակումբը համաձայնության է հասել 28-ամյա Բելոտիի հետ, որը «Տորինոյից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Իտալիայի անցած առաջնությունում Բելոտին մասնակցել է 22 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ «Ռոման» նրա հետ կկնքի 3 տարվա պայմանագիր։

Շոմուրոդովն անցած մրցաշրջանում «Ռոմայի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում