19:46  ,  12 օգոստոսի, 2022

Ստեֆանո Պիոլի․ Նոր մրցաշրջանում կլինի ուժեղ «Միլան»

Իտալիայի չեմպիոն «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գնահատել է թիմի վիճակը Իտալիայի առաջնության մեկնարկին։

«Նոր մրցաշրջանում կլինի ուժեղ «Միլան», բայց միայն խաղադաշտում կերեւա մեր հզորությունը կամ թուլությունը։ Նախապատրաստական փուլում տեսել եմ դրական տրամադրվածություն եւ առաջընթաց։ Մենք մի քանի մրցաշարում պետք է ապացուցենք մեր մրցունակությունը։

Թիմի նորեկներ, հարձակվողներ Օրիգին, Դե Կետելարեն եւ Ադլին հաղորդում են դրական հույզեր։ Վաղվա հանդիպմանը բոլորը պատրաստ են, բացառությամբ Տոնալիի»,- Պիոլիի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկնարկային տուրում «Միլանը» օգոստոսի 13-ին կընդունի «Ուդինեզեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում