19:06  ,  12 օգոստոսի, 2022

«Ալաշկերտը» հաղթեց «Լեռնային Արցախին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Ալաշկերտն» հյուրընկալվեց նորեկ «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Հաղթական գոլը հյուրերը խփեցին ավելացված ժամանակի վերջին րոպեին։

«Ալաշկերտը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեռնային Արցախը» 3 միավորով 6-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Ռոնալդ Կուելար, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով