13:02  ,  12 օգոստոսի, 2022

Ուզբեկստանի թիմի շախմատիստներն արժանացել են խոշոր դրամական պարգեւների եւ ստացել ավտոմեքենաներ

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Ուզբեկստանի հավաքականի շախմատիստները հայրենիք վերադառնալուց հետո երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոեւի կողմից պարգեւատրվել են 53 հազարական եվրոյով եւ Chevrolet Equinox ավտոմեքենաներով (մոտ 25 հազար եվրո), հաղորդում է chess24.com-ը։

Ուզբեկստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել են Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ջահոնգիր Վախիդովը, Նոդիրբեկ Յակուբոեւը, Ջավոխիր Սինդարովը եւ Շամսիդին Վոխիդովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նվաճել է Օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում