01:32  ,  12 օգոստոսի, 2022

Եվրոպայի լիգա․ «Սլովանը» դուրս մնաց պայքարից, Բարսեղյանը խաղաց 69 րոպե

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից։ Որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի թիմն ընդունեց հունական «Օլիմպիակոսին» եւ պարտություն կրեց հետխաղային 11-մետրանոցներով։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Հյուրերից խաղի հաշիվը բացեց դանիացի կիսապաշտպան Ֆիլիպ Սինկերնագելը։ «Սլովանը» հիմնական ժամանակում պարտությունից խուսափեց սերբ հարձակվող Իվան Շապոնյիչի գոլի շնորհիվ։ Ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սլովանի» հոլանդացի պաշտպան Միենտի Աբենան։

«Օլիմպիակոսը» կարողացավ լրացուցիչ ժամանակում խփել եւս մեկ գոլ։ Աչքի ընկավ գվինեացի կիսապաշտպան Մամադու Կանեն։ «Սլովանը» անգլիացի հարձակվող Անդրե Գրինի գոլի շնորհիվ երկրորդ անգամ վերականգնեց հավասարությունը։

Հետխաղային 11-մետրանոցներն ավեի հաջող իրացրին «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստները՝ 4:3։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 69-րդ րոպեին։

Առաջին հանդիպումը Հունաստանում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Սլովան» (Սլովակիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:2, 11մ` 3:4 (հիմնական ժամանակ՝ 1:1) (առաջին խաղ՝ 1:1)

Իվան Շապոնյիչ, 90+5, Անդրե Գրին, 108 - Ֆիլիպ Սինկերնագել, 54, Մամադու Կանե, 101

Միենտի Աբենա («Սլովան»), 90+8, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English