09:02  ,  12 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին (կիրակի)։ Այդ օրը տեղի կունենան բացման արարողությունը եւ առաջին հանդիպումը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Կհանդիպեն Քաթարի եւ Էկվադորի հավաքականները։

Նախատեսվում էր առաջնությունը սկսել նոյեմբերի 21-ին, սակայն կազմակերպիչների խնդրանքով որոշվել է մեկ օր շուտ սկսել մրցաշարը։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին (կիրակի)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում