00:38  ,  12 օգոստոսի, 2022

Վեյնալդում․ Մոուրինյոյի նվաճումներն անհավանական են, ցանկանում էի աշխատել նրա հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից «Ռոմա» տեղափոխված հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը պատմել է, թե ինչ դեր է ունեցել իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր տեղափոխության հարցում։

«Ակումբներն արդեն բանակցում էին, երբ ես հեռախոսազրույց ունեցա Մոուրինյոյի հետ։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց «Ռոմային» միանալու ցանկությանս համար։ Մենք զրուցել ենք նաեւ ֆուտբոլի մասին։

Անհավանական են Մոուրինյոյի նվաճած տիտղոսներն ու մարզած թիմերը։ Ամեն ֆուտբոլիստ էլ կցանկանա լինել նրա թիմում։ Ես ցանկանում էի աշխատել Մոուրինյոյի հետ եւ ընդունեցի այդ որոշումը»,- Վեյնալդումի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» օգոստոսի 14-ին կհյուրընկալվի «Սալերնիտանային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում