Իսպանիայի հավաքականի, «Չելսիի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող, բրազիլացի Դիեգո Կոստան կվերադառնա Իսպանիայի առաջնություն։
33-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Ռայո Վալիեկանոյի» հետ, որի կազմում հանդես է եկել նաեւ 2011-2012 թվականների մրցաշրջանում։ Դիեգո Կոստան մեկ մրցաշրջանի համար կստանա 1,5 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։ Կողմերը հնարավորություն կունենան հաջորդ ամռանը եւս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։
Դիեգո Կոստայի նախորդ ակումբը բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» էր, որտեղից հեռացել է այս տարի եւ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում