Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հիացմունքով է խոսել փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Մեսիի հաջողություններն ու նվաճումները նշանակում են, որ նա անհավանական պրոֆեսիոնալ է։ Լեոն ամեն օր դա ապացուցում է։ Հուլիսի 4-ից նա լիարժեք անցկացրել է բոլոր մարզումները։ Լիարժեք ներգրավված է մարզումներում եւ ժպտում է։ Մեսին օրինակ է ծառայում բոլորի համար։ Նա նվաճել է բոլոր տիտղոսները, աշխարհի առաջնությունից բացի։ Այսքանից հետո Լեոն դեռ չի հագեցել, թեեւ արդեն վաղուց կայացել է»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Onze Mondial-ը։
Նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում (Ֆրանսիայի Սուպերգավաթ, առաջնության առաջին տուր) Մեսին խփել է երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում