16:46  ,  11 օգոստոսի, 2022

Ալեքսեյ Միրանչուկը տեղափոխվեց «Տորինո»

Ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը «Ատալանտայից» տեղափոխվեց «Տորինո», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, որը նախատեսում է նաեւ հաջորդ ամռանը տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։

Ալեքսեյ Միրանչուկը 2020թ․ սեպտեմբերին Մոսկվայի «Լոկոմոտիվից» էր տեղափոխվել «Ատալանտա», որի կազմում մասնակցել է 56 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Տորինոն» օգոստոսի 13-ին կմրցի «Մոնցայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում