15:44  ,  11 օգոստոսի, 2022

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը 19-ամյա կիսապաշտպանի հետ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Հարվի Էլիոթի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով երկարաժամկետ համագործակցության մասին։

This Is Anfield-ը հաղորդում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հարվի Էլիոթը 2019-ին Լոնդոնի «Ֆուլհեմից» է տեղափոխվել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմ, որի հետ մասնակցել է 22 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում