Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ «Բարսելոնան» այս ամռանն իրականացրած տրանսֆերների շնորհիվ կվերադառնա առաջատար դիրքեր եվրոպական ֆուտբոլում։
«Լինում են մրցաշրջաններ, երբ թիմերը լավ կամ վատ են հանդես գալիս, բայց «Բարսելոնան» աշխարհի կարեւորագույն ակումբներից մեկն է «Ռեալի» հետ։
«Բարսելոնան» պետք է դառնա նախկինը։ Դա միայն օգուտ կտա համաշխարհային ֆուտբոլին»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բարսելոնան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 7 տարի առաջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում