15:09  ,  11 օգոստոսի, 2022

«Ռեալի» նախագահ․ «Բարսելոնան» պետք է դառնա նախկինը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ «Բարսելոնան» այս ամռանն իրականացրած տրանսֆերների շնորհիվ կվերադառնա առաջատար դիրքեր եվրոպական ֆուտբոլում։

«Լինում են մրցաշրջաններ, երբ թիմերը լավ կամ վատ են հանդես գալիս, բայց «Բարսելոնան» աշխարհի կարեւորագույն ակումբներից մեկն է «Ռեալի» հետ։

«Բարսելոնան» պետք է դառնա նախկինը։ Դա միայն օգուտ կտա համաշխարհային ֆուտբոլին»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 7 տարի առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում