13:57  ,  11 օգոստոսի, 2022

Տիբո Կուրտուայի տպավորիչ արդյունքը եզրափակիչներում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հուսալիության տպավորիչ ցուցանիշ է գրանցել եզրափակիչներում։ Նախորդ երկու մրցաշրջաններում Կուրտուան Արքայական թիմի հետ մասնակցել է ազգային եւ եվրոպական չորս անընդմեջ եզրափակիչի եւ ոչ մի գոլ բաց չի թողել։ Նա կատարել է 19 սեյվ։

«Ռեալը» Կուրտուայի հետ գոլ բաց չի թողել 2019-2020, 2021-2022 թվակաների մրցաշրջանների Իսպանիայի Սուպերգավաթի երկու խաղերում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում։ Արքայական թիմը Հելսինկիում 2:0 հաշվով հաղթել է Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

«Ռեալի» կազմում Կուրտուան եզրափակիչում միայն մեկ անգամ է գոլ բաց թողել․ 2018թ․ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ալ Այնայից»՝ 4:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս