12:57  ,  11 օգոստոսի, 2022

Տորոնտո․ Սերենա Ուիլյամսի պարտությունն ու հրաժեշտը (ֆոտո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չկարողացավ դուրս գալ Տորոնտոյի մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչին՝ 2:6, 4:6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Տորոնտոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։

Սերենա Ուիլյամսը վերջին անգամ մասնակցեց Տորոնտոյի մրցաշարին։ Նա արցունքներն աչքերին հրաժեշտ է տվել երկրպագուներին։

40-ամյա ամերիկացին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կավարտի կարիերան։ US Open-ը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում