12:12  ,  11 օգոստոսի, 2022

«Ռեալի» նախագահ․ Արդեն ոչ ոք չի վիճարկում, որ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կասկած չունի, որ այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու է Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Մենք հուսալի ենք եզրափակիչ խաղերում, բայց դրան հասնելու համար պետք է դրսեւորվել։ Այս ամենը լավ կատարած աշխատանքի արդյունք է։ Անչելոտին հրաշալի է ղեկավարում թիմը։ Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը եւ կարեւոր է այսպես էլ շարունակել։

Բենզեման անցած մրցաշրջանում ցուցադրած խաղով արժանի է «Ոսկե գնդակին»։ Արդեն ոչ ոք դա չի վիճարկում։ Մենք ունենք մի քանի հրաշալի հարձակվողներ։ Եթե Բենզեման քիչ գոլ խփի, մյուսները կլրացնեն»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում