11:04  ,  11 օգոստոսի, 2022

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ պարտություն կրեց 3:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Մարին Չիլիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թոմի Փոլը, որը պայքարից դուրս է թողել իսպանացի Կառլոս Ալկարասին։

Մոնրեալի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում