10:02  ,  11 օգոստոսի, 2022

«Ինտերը» հաղթել է՝ 11:0, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» նախապատրաստական փուլի վերջին հանդիպումն է անցկացրել ակումբային մարզաբազայում։ Միլանյան թիմը մարզումային խաղում մրցել է Իտալիայի D Սերիան ներկայացնող «Սանտանջելոյի» հետ եւ առավելության է հասել 11:0 հաշվով։

Գոլի հեղինակ է դարձել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերն» Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Լեչեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում