09:02  ,  11 օգոստոսի, 2022

Բենզեման գերազանցեց Ռաուլին «Ռեալում» խփած գոլերի քանակով

Եվրոպայի սուպերգավաթը 5-րդ անգամ նվաճած Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման գերազանցեց Արքայական թիմի նախկին խաղացող, իսպանացի Ռաուլին «Ռեալում» խփած գոլերի քանակով, հաղորդում է Opta-ն։

Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության խաղում (2:0) Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» դարպասը գրավելու շնորհիվ Բենզեման գոլերի քանակը «Ռեալում» հասցրեց 324-ի։

16 տարի «Ռեալում» հանդես եկած Ռաուլը խփել է 323 գոլ։ Բենզեման այժմ երկրորդն է «Ռեալի» պատմության մեջ։ Ռեկորդակիրը թիմի նախկին խաղացող, այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 451 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս