09:34  ,  11 օգոստոսի, 2022

«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց մեկնարկում

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Մոնրեալի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։ Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտություն կրեց 7:6 (7:2), 4:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Դանիիլ Մեդվեդեւն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Նիկ Կիրյոսը հաջորդ շրջանում կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որը 7:6 (7:4), 7:5 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Նիկ Կիրյոսն այս մրցաշարից առաջ նվաճել է Վաշինգտոնում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English