10:33  ,  11 օգոստոսի, 2022

Բերնարդու Սիլվան՝ «Մանչեսթեր Սիթիում» եւ մյուս առաջատար թիմերում սուր մրցակցության մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է առաջատար թիմերի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար սուր մրցակցության մասին։

«Սա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլն է։ Եթե ցանկանում ես խաղալ «Մանչեսթեր Սիթիի» նման մեծ ակումբում, որը պայքարում է բոլոր տիտղոսների համար, պետք է պատրաստ լինես ամենասուր մրցակցության։

Կարծում եմ՝ նույնը կատարվում է նաեւ «Լիվերպուլի», «Չելսիի», «Ռեալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի» հանդերձարաններում, քանի որ այդ թիմերն էլ հրաշալի են։

Եվ դու գիտես՝ եթե չկարողանաս անել հնարավոր ամեն ինչ, ապա կլինի քեզնից ավելի ուժեղը, որը պատրաստ է զբաղեցնել տեղդ հիմնական կազմում»,- Բերնարդու Սիլվայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթել է «Վեստ Հեմին»։ Երկրորդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը օգոստոսի 13-ին կմրցի «Բորնմութի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում