23:55  ,  10 օգոստոսի, 2022

Իբրահիմովիչի որդիները կխաղան «Միլանի» պատանեկան թիմերում

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդիները հանդես կգան ակումբի պատանեկան թիմերում։

15-ամյա Մաքսիմիլիանը կխաղա «Միլանի» մինչեւ 17 տարեկանների, իսկ 14-ամյա Վինսենթը՝ մինչեւ 15 տարեկանների թիմում, հաղորդում է gazetta.it-ը։

Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում