22:24  ,  10 օգոստոսի, 2022

«Վեստ Հեմի» խաղացողը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

25-ամյա ֆրանսիացի պաշտպան Իսա Դիոպը Լոնդոնի «Ֆուլհեմից» տեղափոխվեց «Վեստ Հեմ», հաղորդում է ակումբի կայքը։

Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 31 համարի խաղաշապիկով։

Տրանսֆերի համար «Ֆուլհեմը» վճարել է 17,7 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sports-ը։

Իսա Դիոպը 2018-ին ֆրանսիական «Թուլուզից» էր տեղափոխվել «Վեստ Հեմ» լոնդոնյան ակումբի համար ռեկորդային տրանսֆերային գումարի դիմաց՝ 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English