21:39  ,  10 օգոստոսի, 2022

Եվրոպայի Սուպերգավաթ․ «Ռեալի» մեկնարկային կազմը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը, որը կմասնակցի Եվրոպայի Սուպերգավաթի խաղին գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» դեմ։

«Ռեալ»․ Կուրտուա, Կարվախալ, Էդեր Միլիտաո, Ալաբա, Կրոս, Մենդի, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա։

Թիմի նորեկներ, ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին եւ գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մնացել են պահեստայինների թվում։

«Այնտրախտ»․ Տրապ, Նդիկա, Սոու, Կամադա, Ռոդե, Տուրե, Բորե, Լենց, Լինստրյոմ, Տուտա, Կնաուֆ։

«Ռեալ» - «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս